Աշխարհ

21.12.2019 10:45


«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին․ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման խաղավերջում (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին․ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման խաղավերջում (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում կայացավ «Ֆիորենտինա»–«Ռոմա» հանդիպումը։

Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին։ «Գայլերին» առաջ մղեց Էդին Ջեկոն։ Երկու րոպե անց Ալեքսանդր Կոլարովը կրկնապատկեց հաշիվը։ Թիմերը ընդմիջման գնացին 1-2 հաշվով։ Տանտերերի կազմում 34-րդ րոպեին աչքի էր ընկել Միլան Բադելը։

73-րդ րոպեին Լորենսո Պելեգրինին մեծացրեց «Ռոմայի» առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3-1։ 76-րդ րոպեին դաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինելով Դիեգո Պերոտիին։ 88-րդ րոպեին Նիկոլո Ձանիոլոն ձևակերպեց վերջնական հաշիվը։ «Ռոման» հաղթեց 4-1 հաշվով։

Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 35-ի ու ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը