Աշխարհ

12.12.2019 18:08


Forbes-ը 2019 թվականի ամենաազդեցիկ կին է ճանաչել Անգելա Մերկելին

Forbes-ը 2019 թվականի ամենաազդեցիկ կին է ճանաչել Անգելա Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է հրատարակությունը: Առաջին եռյակում տեղ են գտել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Հրատարակությունը հիշեցնում Է, որ Մերկելը, որն առաջին տեղն Է զբաղեցնում իններորդ տարին անընդմեջ, շարունակում Է պայքարել հակամիգրանտական տրամադրությունների դեմ Եվրոպայում: Իսկ Փելոսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի գլխավոր ոգեշնչողն Է:

20-րդ տեղում հաստատվել Է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 40-րդում՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, զբաղեցրել Է 42-րդ տեղը: Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 53-րդ տեղում, ամերիկացի երգչուհի Ռիհանան՝ 61-րդն Է, իսկ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ 81-րդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը