06.07.2024 ● 09:11
06.07.2024 ● 09:04
06.07.2024 ● 08:50
06.07.2024 ● 08:15
06.07.2024 ● 07:52
05.07.2024 ● 15:07
05.07.2024 ● 15:03
05.07.2024 ● 14:02
05.07.2024 ● 12:13
05.07.2024 ● 11:22
05.07.2024 ● 11:07
05.07.2024 ● 10:09
05.07.2024 ● 09:44
05.07.2024 ● 09:02
05.07.2024 ● 08:23
05.07.2024 ● 07:34
04.07.2024 ● 17:22
● Լրահոս
Քաղաքացու անունը չկա ցուցակում, իսկ իր հասցեում անհայտ անձինք են գրանցված
06.05.2012 ● 13:13
Թիվ 2 ընտրատարածքի 2/31 ՏԸՀ նախագահ Քրիստինե Չալյանը տեղեկացնում է
Զինծառայողները բռնվել են ընտրակեղծիք իրականացնելիս
06.05.2012 ● 13:08
Սիսիանում պայմանագրային զինծառայողներ Գալստյան Արմանը և Հայրապետյան Արտյոմը փորձել են քվեարկել երկու ցուցակով ՝ Մուս գյուղի բնակիչների և Պաշտպանության նախարարության։ Կեղծիքը բացահայտվել է և արձանագրվել։
Տեղեկությունները ստուգվում են
06.05.2012 ● 12:52
Գյումրիի թիվ 34/25 ընտրատեղամասում նկարահանումներ իրականացնող խմբի օպերատորից տեսախցիկը խլելու վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են ոստիկանության կողմից:
ՀՀԿ–ականները քվեարկության են ուղղորդում
06.05.2012 ● 12:48
Այս պահին Մոնումենտի երեք տեղամասերում ՀՀԿ–ականները, ցուցակները ձեռնքերին իրենց մարդկանց քվեարոկության են մտցնում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խախտումներ է արձանագրել
06.05.2012 ● 12:47
2012 թ. մայիսի 6-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ, մասնավորապես՝
Քվեարկության են բերում «Երևանսիթի»-ի «Գազելներով»
06.05.2012 ● 12:38
Ըստ iditord.org-ի՝ Մալաթիա-Սեբաստիայում Yerevan City-ի «Գազելներով» մարդկանց քվեարկության են բերում 121 դպրոցում տեղակայված Մալաթիա-Սեբաստիայում 7/24 ընտրատարածք։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է նաև նույն տեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Նաիրի Սարգսյանը:
Ընտրակաշառք և օտարերկրյա քաղաքացիների քվեարկություն
06.05.2012 ● 12:35
Կայքը նաև գրել է, որ 3/22 ընտրատեղամասի հենց դռան մոտ ընտրակաշառք են բաժանում և տեղադրել է տեսանյութը՝ www.youtube.com/watch?v=ykPiyojt_uw&feature=youtu։
Մինչև ժամը 11–ը քվեարկել է ընտրողների 15,08 տոկոսը
06.05.2012 ● 12:27
Ըստ պաշտոնական տվյալների, ժամը 11։00–ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել ըտրողների 15,08 տոկոսը։ Այդ պահի դրությամբ, ամենաշատ ընտրողների թիվը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 20,25 տոկոս։ Իսկ ամենաքիչ թվով ընտրողներ ընտրություններին մասնակցել են Շիրակի մարզում՝ 11,86 տոկոս։
Միասնական շտաբ. «Տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն»
06.05.2012 ● 12:20
«Այս իրավիճակի կազմակերպաված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաեւ վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր»:
«Թեժ գիծը» գործում է
06.05.2012 ● 12:17
2012 թ. մայիսի 5-ի ժամը 9.00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 9 00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 22 տեղեկություն, որից 10-ը` ընտրացուցակներում քաղաքացիներին ներգրավելու վերաբերյալ:
12/07 ընտրատեղամասում անհայտ անձինք են քվեարկել
06.05.2012 ● 12:16
, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների վստահված անձինք տեղակացրել են, որ տեղամասում հանկարծակի հայտնվել են մի խումբ ընտրողներ, առանց հերթի արագ քվեարկել են ու հեռացել։
Զինվորներին ուղղորդված տանում են ընտրատեղամասեր
06.05.2012 ● 12:16
Զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր: Ընտրախցիկները գտնվում են պատուհաններին մոտ և դրսից հետևում են նրանց քվեարկությանը: Բացի այդ ընտրատեղամասերից քիչ հեռու համատարած բաժանվում են ընտրակաշառքներ:
Սերժ Սարգսյանն ընտրեց
06.05.2012 ● 12:06
–Քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Ուզում եմ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը ամեն ինչը հանդարտ և խաղաղ լինի, ամեն ինչը ըստ օրենքների ընթանա,–իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասել է ՀՀ նախագահը:
Զոլաքարում կոտրել են ԲՀԿ-ականի տեսախցիկը, ծեծել վստահված անձանց
06.05.2012 ● 11:49
Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակը տարածել է հաղորդագրություն Թիվ 24 ընտրատարածքում տեղի ունեցող ապօրինությունների մասին։
Մուկուչյանը պնդում է, բայց փորձարկումն այլ բան է ապացուցում(տեսանյութ)
06.05.2012 ● 11:39
-Կնիքների հետ կապված խնդիրը տեղամասերում պայմանավորված է եղել նրանով, որ կնիքն օգտագործելուց առաջ չեն թափահարել:Խնդիրը վերացել է, 8:30-ից հետո նման ահազանգեր չենք ստացել,–ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ որպես իր խոսքերի ապացույց ներկայացրնելով երկու թանաք, մեկը՝ թափահարած, մյուսը՝ չթափահարած։ Մուկուչյանը լրագրողներին առաջարկել է երկուսն էլ փորձարկել և տեսնել տարբերությունը, սակայն փորձարկումից հետո երկու կնիքներն էլ բավականին շուտ անհետացել են:
ՀՀԿ վստահված անձը քվեաթերթիկներ է գողացել
06.05.2012 ● 11:32
«Yerkir.am.–ը տեղեկացնում է, որ 144 դպրոցի 8/33 ընտրատեղամասից ահազանգ են ստացել՝ ՀՀԿ վստահված անձը, վերցնելով 2 ` 1 համամասնական և 1 մեծամասնական քվեաթերթիկներ, դուրս է եկել տեղամասից: Հեռանալուց առաջ հասցրել է դատարկ ծրարները գցել քվեատուփի մեջ:
Ծեծել են ՀԱԿ–ի վստահված անձին և հանձնաժողովի ԲՀԿ–ական անդամներին
06.05.2012 ● 11:20
ՀՀԿ–ականները կոտրել են տեսախցիկը և ծեծի ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ–ական հանձնաժողովի անդամներին՝ Վարդան Հայրապետյանին և Կարեն Կեսոյանին։
Գյումրու քաղաքապետի որդին առևանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին
06.05.2012 ● 11:03
Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին: