05.05.2024 ● 10:14
04.05.2024 ● 22:19
04.05.2024 ● 20:45
04.05.2024 ● 16:12
04.05.2024 ● 16:04
04.05.2024 ● 15:42
04.05.2024 ● 15:38
04.05.2024 ● 15:28
04.05.2024 ● 14:05
04.05.2024 ● 13:55
04.05.2024 ● 12:45
04.05.2024 ● 12:19
04.05.2024 ● 11:13
04.05.2024 ● 11:07
04.05.2024 ● 11:00
● Լրահոս
Զոլյանը ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին
25.04.2012 ● 13:25
Գայանե Գասպարյանին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը Սուրեն Զոլյանը որակել է որպես իսկական շոու:
Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ
25.04.2012 ● 13:15
Այսօր, ապրիլի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համակարգված աշխատանքի շնորհիվ Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում վնասազերծվել են ավազակային հարձակում կատարած 3 անձինք։
Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը քննարկել են ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգությունները
25.04.2012 ● 13:06
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել:
Պարգևատրվել է
25.04.2012 ● 13:02
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Շարունակում է պահպանվել Հայաստան ժամանողների և երկրից մեկնողների բացասական հաշվեկշիռը
25.04.2012 ● 12:41
Համաձայն կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների՝ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած ուղևորների թիվը կազմել է 138 691: Նույն ժամանակահատվածում օդանավակայանով երկրից մեկնել է 164 880 մարդ։
Դավիթ Հակոբյան. «2012թ. խորհրդարանական ընտրությունները 2013–ի նախագահական ընտրությունների գլխավոր փորձն են»
25.04.2012 ● 12:30
–Այս ընտրություններով է որոշվելու, թե ով ինչ գաղափարական կարողություններ և ուժ ունի,–ասել է Դ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ այժմ ոչ թե պատգամավորական ողորմելի մանդատի կամ նախագահական աթոռի համար մղվող պայքար է, այլ հայկական քաղաքակրթության գոյատևման հարցն է դրված:
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում
25.04.2012 ● 12:26
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
25.04.2012 ● 12:09
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ով ինչպես է ընտրում
25.04.2012 ● 11:58
Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով ընթացող քարոզարշավի առանձնահատկություններին, հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, թե ընտրությունների ընթացքում ժողովուրդը վերածվում է ընտրազանգվածի, որոնց կարելի է դասակարգել հուզական, ինտելեկտուալ ու ոչ ինտելեկտուալ խմբերի:
Կարկտահարություն
25.04.2012 ● 11:47
Ապրիլի 23-ին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.15-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ ու բանջարանոցներ:
Բրյուսովի անվան համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
25.04.2012 ● 11:32
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Դիլիջան-Իջևան ճանապարհին
25.04.2012 ● 11:19
Ապրիլի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
Արթուր Բաղդասարյանի եղբայրը հեռանո՞ւմ է երկրից
25.04.2012 ● 11:18
ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ՝ վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի՝ առ ոչինչ են: Նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը՝ Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից:
Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր
25.04.2012 ● 11:08
Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր: Միջոցառումը կմեկնարկի այսօր, կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:
Նոր սեքս–սկանդալ ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ
25.04.2012 ● 11:07
Բրազիլական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե երկրում գտնվող ամերիկացի զինծառայողները ծեծի են ենթարկել մի մարմնավաճառուհու՝ նրան դուրս հրելով ընթացող մեքենայից։
Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել
25.04.2012 ● 10:50
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով այժմ պատիժ է կրում բանտում, հացադուլ է հայտարարել։ Տիմոշենկոյի կողմնակից պատգամավորների պնդմամբ հացադուլի պատճառը ծեծն է, որին ենթարկվել է Յուլիա Տիմոշենկոն ապրիլի 20–ին։
Իսրայելն Իրանից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացման բոլոր ծրագրերը
25.04.2012 ● 10:49
«Այն բանից հետո, երբ Իրանը կանգնեցնի ուրանի հարստացման աշխատանքները, նրանք վառելիքային հումք կստանան այլ երկրից, ինչը թույլ կտա Թեհրանին միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակների համար»,–CNN–ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետը։
ՕԵԿ–ական Մհեր Համբարձումյանն ինքնաբացարկ է ներկայացրել
25.04.2012 ● 10:40
«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում գտնվող, Մասիսի շրջանի Դաշտավան գյուղից «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր) ինքնաբացարկ է ներկայացրել։