05.05.2024 ● 10:14
04.05.2024 ● 22:19
04.05.2024 ● 20:45
04.05.2024 ● 16:12
04.05.2024 ● 16:04
04.05.2024 ● 15:42
04.05.2024 ● 15:38
04.05.2024 ● 15:28
04.05.2024 ● 14:05
04.05.2024 ● 13:55
04.05.2024 ● 12:45
04.05.2024 ● 12:19
04.05.2024 ● 11:13
04.05.2024 ● 11:07
04.05.2024 ● 11:00
04.05.2024 ● 10:16
● Լրահոս
ՀՅԴ առաջիկա հանդիպումները Երևանի տարբեր համայնքներում
27.04.2012 ● 18:15
Ապրիլի 29-ին և 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Երևան քաղաքի տարբեր համայնքներում կազմակերպում նախընտրական միջոցառումներ: Ցանկը՝ ստորև:
ՀԴԿ–ը հրավիրել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն
27.04.2012 ● 17:50
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը վաղը` ապրիլի 28-ին ժամը 16:30-ին հրավիրել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:
Ստորագրվել է պայմանագիր շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ
27.04.2012 ● 17:35
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինի գլխավորած պատվիրակությանը:
Տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը
27.04.2012 ● 17:28
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի և արվեստի գործիչները և այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենի մուտքի արտոնագրերի գինը և դյուրացնել ընթացակարգերը:
Լոնդոնի կենտրոնում տղամարդը 4 մարդու պատանդ է վերցրել
27.04.2012 ● 17:20
Լոնդոնի կենտրոնում 50–ամյա մի տղամարդ 4 մարդու պատանդ է վերցրել։ Հանցագործն ու նրա զոհերը գտնվում են Տոտենհեմ–Քորթ–Ռոուդ փողոցի վրա տեղակայված գրասենյակային շենքում։ Հարևան շենքերից տարհանվել են հարյուրավոր մարդիկ։
Անհայտ ավտոմեքենայի վարորդը
27.04.2012 ● 17:18
Ապրիլի 26-ին, ժամը 10.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՅԴ–ական. «Ընտրակեղծարարները կպատժվեն տեղում և անմիջապես»
27.04.2012 ● 17:07
ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը «Սևան» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրախախտումներին և ասել.
Դամասկոսում երկու ռումբ է պայթել
27.04.2012 ● 16:47
Այսօր՝ ապրիլի 27–ին, Դամասկոսի երկու թաղամասերում պայթյուններ են տեղի ունեցել։ Սիրիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայթյուններից մեկը որոտացել է Միդան թաղամասում՝ մզկիթի հարևանությամբ։
Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններին
27.04.2012 ● 16:37
Ստիպված ենք էներգիա ծախսել ընտրակեղծիքների դեմն առնելու համար։
Հոլանդիայի դատարանն ուժի մեջ է թողել զբոսաշրջիկներին մարիխուանա վաճառելու արգելքը
27.04.2012 ● 16:35
Հաագայի դատարանը մերժել է հոլանդացի գործարարների հայցը, ովքեր բողոքում են զբոսաշրջիկներին մարիխուանա վաճառելու արգելքի դեմ։ Մարիխուանայի վաճառքում մասնագիտացած հաստատությունների՝ կոֆեշոփերի տերերը մտադիր են անհապաղ վիճարկել դատարանի որոշումը։
«Բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում»
27.04.2012 ● 15:59
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ եւս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում։
Այն մասին, թե ինչպես ՏԸՀ–ում«Ժառանգությանը» հատկացված տեղերում հանրապետականներ նշանակվեցին
27.04.2012 ● 15:40
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօրվա ասուլիսում հերթական անգամ պարզաբանել է, թե ինչպես եղավ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգությանը» հատկացված տեղերում հանրապետականներ նշանակվեցին։
Ահաբեկչությունների շարք Ուկրաինայում
27.04.2012 ● 15:38
Այսօր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում 4 պայթյուն է տեղացել։ Դատախազությունը պայթյունները որակել է որպես ահաբեկչություն։ Պայթյունների ստույգ թիվը չի նշվում։ Պաշտոնապես հաստատվել է 4–ը, սակայն տեղի ԶԼՄ–ն հայտնում է, որ դրանք 5–ից ավելի են եղել։
«Հույսի գարուն»
27.04.2012 ● 15:13
Ռուսաստանյան հեղինակավոր «Ռոսիյսկայա գազետա» օրաթերթն իր ապրիլի 26-ի համարում("Российская газета" - Федеральный выпуск №5765 (92)) «Հույսի գարուն» վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների բաց նամակ-հայտարարությունը
27.04.2012 ● 15:12
Այս բաց նամակով «Ազատ ուսանողների ֆորումը» խնդրում է բոլոր պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների աջակցությունը: Ամեն ժամ շարունակվում են ոտնահարվել մեր իրավունքները` որպես ուսանող, որպես ժողովրդավար Հայաստանի հանրապետության ազատ քաղաքացի
Տիգրան Կարապետյանը «Ժառանգությանը». «Եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն»
27.04.2012 ● 15:08
–Ո՞վ փոխի: Իրանք են փոխողը, իրանք էլ պետք է փոխվեն: ՀՀԿ-ն շեշտում է, որ ազնիվ ընտրություն է լինելու: Ինչպե՞ս դա կարող է լինել, երբ իրենք չեն ընդունում իրենց մեղքերը: Ստացվում է՝ մենք բոլորս սխալ ենք, իրենք՝ ճիշտ,–նշել է Տ. Կարապետյանը,–Հանրապետականը որ դավաճաններին հավաքեց իր ցուցակի մեջ, նժդեհյան գաղափարը դրանից շահե՞ց. Արտաշես Գեղամյա՞նը դարձավ նժդեհական, թե՞ Խոսրով Հարությունյանը:
Գոյություն չունեցող ըտրողներ ընտրացուցակներում. ներկայացնում է Լևոն Զուրաբյանը
27.04.2012 ● 15:01
Այսօր ՀՔՄ–ում տեղի ունեցած ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ներկայացրել է այն խախտումները, որոնք ՀԱԿ–ին հաջողվել է բացահայտել։
Միասնական շտաբի՝ ՍԴ դիմելու իրավական հիմքերը ներկայացրել է լիազորված փաստաբանը
27.04.2012 ● 14:43
Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը ՍԴ հայց ներկայացնելու համար լիազորել է իրավագետ, իրավապաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանին։ Վերջինս ներկայացրել է միասնական շտաբի հայցի իրավական հիմքերը։