Երևանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «BMW X5»-ի, «Tesla»-ի և «Toyota»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրшվորներից «Toyota»-ի վարորդը մшհացել է
Ապրիլի 25-ին Երևանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, հիվանդանոցում մահացածի և վարորդների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «BMW X5»-ը վարել է 35-ամյա Գեղամ Խաչատրյանը, «Tesla»-ն վարել է 36-ամյա Անդրանիկ Պողոսյանը, «Toyota»-ն վարել է 75-ամյա Ազատ Գրիգորյանը։
Վթարի հետևանքով Ա․ Գրիգորյանը Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Կարճ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն էին տեղափոխվել նաև նշված ավտոմեքենաների ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Փ․-ն և 7-ամյա Հայկ Թ․-ն։
Ապրիլի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Ա․ Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։