Աշխարհ

05.12.2015 23:16


Մարսելում թուրքական մշակույթի կենտրոնի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել

Մարսելում թուրքական մշակույթի կենտրոնի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել թուրքական մշակույթի կենտրոնի վրա: Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Անհայտ անձինք դյուրավառ նյութերով 4 շիշ են նետել շենքի ուղղությամբ, և ավտոմեքենայով դիմել փախուստի։

Թուրքական մշակույթի կենտրոնը հրդեհել նրանց չի հաջողվել, բայց շենքին վնաս պատճառվել է։

Ձերբակալվածներ դեռ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը