Տնտեսական

18.03.2015 14:59


Ֆիննախը ապօրինի ձեռնարկատիրության հերթական խոշոր դեպքն է բացահայտել

Ֆիննախը ապօրինի ձեռնարկատիրության հերթական խոշոր դեպքն է բացահայտել

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Արդյունքում արձանագրվել և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Իսկ օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել և գանձվել է ավելի քան 306 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ձեռնարկված հերթական միջոցառման ընթացքում 8-րդ բաժնի աշխատակիցներն ուշագրավ դեպք են բացահայտել` առանձնապես խոշոր չափի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Ըստ ՕՀՎ 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր Արսեն Ավանեսյանի, ստացված տեղեկություններից պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերությունն առանց Հայաստանի հարկային մարմիններում հաշվառվելու, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հատուկ հսկողության գոտում իրականացրել է տեխնիկական սպասարկում` խուսափելով հարկային պարտավորություններից. «Ընկերության հասույթի ստացումն, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումները իրականացվել է ՀՀ տարածքից դուրս գտնվող բանկային հաշվեհամարների միջոցով»: Ստվերային գործունեության հետևանքով 8-րդ բաժնի կողմից ընկերությանն առաջադրվել է առանձնակի խոշոր չափի տուգանք, ինչն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել և ՀՀ պետական բյուջե է գանձվել տուգանք. համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի` ընկերության կողմից ստացված հասույթի 50 տոկոսի չափով տուգանք` շուրջ 25մլն դրամ»,-տեղեկացրել է Արսեն Ավանեսյանը: 8-րդ բաժինը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝ հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ:

ՖՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը