Կարծիք

13.01.2015 12:18


Հ. Կիրակոսյան. «Գյումրիում կատարված սպանդի գործում բազում մութ կետեր ու հարցականներկան կան»

Հ. Կիրակոսյան. «Գյումրիում կատարված սպանդի գործում բազում մութ կետեր ու հարցականներկան կան»

Գյումրիում կատարված սպանդի գործում բազում մութ կետեր ու հարցականներ կան կան, որոնք կպարզեն (կամ չեն պարզի) հետաքննիչները: Այդ ջուր խմելու պատմությունն ուղղակի ծիծաղելի է:

Մեկ էլ՝ եթե Պերմյակով կոչեցյալը մեկ ամիս էր ծառայում Գյումրիում եւ, ամենայն հավանականությամբ, չէր կարող ծանոթ լինել քաղաքի տեղանքին, ապա այդ ինչպես կողմնորոշվեց քաղաքում, այդ ինչպես որոշեց, թե որ կողմում է Թուրքիայի սահմանը, եւ քաղաքի հակառակ ծայրից գնաց հենց այդ ուղղությամբ:

Եթե ենթադրաբար ընդունենք, որ նա զորամասից դուրս գալով եւ «զբոսնելով»՝ պատահականորեն էր հայտնվել Մյասնիկյան փողոցում, ապա ինչ «պատահականությամբ» հայտնվեց հայ-թուրքական սահմանի հատվածում, եւ ոչ թե գնաց, ասենք, Երեւան տանող ուղղությամբ, կամ՝ Վանաձոր, Աշոցք եւ այլն...

Համլետ Կիրակոսյան

Այս խորագրի վերջին նյութերը