Կարծիք

11.12.2014 10:18


«Ինչո՞ւ Հայաստանում ներդրումներ չեն արվում»

«Ինչո՞ւ Հայաստանում ներդրումներ չեն արվում»

Ամեն օր գրվում են տարբեր հոդվածներ ՀՀ-ում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ամեն օր տարբեր պաշտոնյաներ ու փորձագետներ խելացի դեմքերով թվեր են ներկայացնում, ինչ-որ բաներ առաջարկում և այլն: Սակայն պետք է հասկանալ, որ այս ամենն արդյունավետ չէ, քանի դեռ կա միանգամայն պարզ ու ակներև պատնեշ տնտեսության զարգացման համար՝ «սաշիկիզմ»:

Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ ներդրումներ չեն լինում և սա փաստում է նաև պաշտոնական վիճակագրությունը: Եկեք տրամաբանորեն դատենք. ո՞րն է մարդու մոտիվը ներդրում անելու համար: Բնական է՝ շահույթը: Բայց եթե բիզնես դնելու պարագայում քո մոտ մոտենում է մի մարդ, ով պետական ստատուսի մակարդակով փայ է ուզում, պարզ է, որ ոչ մի շահույթի մասին խոսք լինել չի կարող, ինչպես և ներդրումների մասին խոսք լինել չի կարող:

Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը տնտեսական խնդիրների բացատրման աղյուսակում առաջնային կարգավիճակ չունի, ոչ մի նույնիսկ առավելագույնս իրական, կշռադատված տնտեսական բարեփոխումների փաթեթ պարզապես լուրջ չի կարող դիտարկվել, քանի որ միևնույն է դրա օգտակար գործողության գործակցի ուղիղ կեսը կուլ է տալու «սաշիկիզմի» երևույթը:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը