Կարծիք

12.11.2014 17:33


«Վահրամ Բաղդասարյանը լավ կլիներ՝ զբաղվեր ընդդիմության 12 կետերը կատարելով»

«Վահրամ Բաղդասարյանը լավ կլիներ՝ զբաղվեր ընդդիմության 12 կետերը կատարելով»

Շատ հետաքրքիր բան է ստացվում. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ընդդիմության ներկայացրած 12 կետերի մասին, ասել է, որ այս կետերի լուծման հարցն ընդդիմությունը պետք է լուծի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

Պարոն Բաղդասարյանը, հավանաբար, մնացել է անցյալում ու հիմա լավ չի գիտակցում, որ հենց իրենք են, իրենց կուսակցությունն է շահագրգռված 12 կետերին որքան հնարավոր է՝ շուտ լուծում տալու հարցում: Երբ գարնանն ընդդիմությունն իշխանություններին ժամանակ տվեց այս հարցերը լուծելու համար (համաձայնվեք, որ, օրինակ, կարմիր գծերը հանելու որոշումը շատ ժամանակ չի պահանջում. մեկ օր, առավելագույնը` երկու շաբաթ), իշխանությունը լավ չգիտակցեց պահի լրջությունն ու ոչինչ չարեց մինչև սեպտեմբերի 30-ը: Դա իր հերթին բերեց նրան, որ ընդդիմությունը խստացրեց իր դիրքորոշումը, սկսեց ավելի կտրուկ գործել, ու այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ընդդիմությունը, շտաբներ բացելով երկրով մեկ, ավելի ու ավելի է հզորանում:

Իշխանությունները, մասնավորապես, նաև պարոն Բաղդասարյանը, լավ կանեն՝ շուտափույթ լուծումներ գտնեն, կատարեն 12 կետերն ու իրենց իսկ համար հնարավորություն ստեղծեն հանգիստ, առանց որևէ ցնցումների՝ հեռանալ: Սա լավագույն լուծումը կլինի թե՛ իրենց համար, թե՛, իհարկե, երկրի համար:

Կարծում եմ, որ Վահրամ Բաղդասարյանի նմանատիպ հյատարարությունները գալիս են նրանից, որ իշխանությունները դեռ չեն հարմարվել այն վիճակին, որ ընդդիմությունն է երկրում օրակարգ ձևավորում, և հենց իշխանություններն են այսօր ստիպված կատարել միավորված ընդդիմության պահանջները:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը