11.05.2026 ● 18:26
11.05.2026 ● 16:05
11.05.2026 ● 14:50
08.08.2014 ● 13:31
Հայ զինվորը սահմանի վրա պաշտպանում է նախ իր ընտանիքն ու իր կյանքը։
Նա պաշտպանում է դիրքերը և իր ընկերներին։
Պաշտպանում է մոտակա բնակավայրը, ու նաև Հայաստանը։
Խրամատում հերթապահություն անող զինվորը պաշտպանում է նաև կոռուպցիոներին, ապաշնորհ իշխանություններին, ցմփոր զինվորականությանը, ընտրակեղծարար համայնքապետերին, սաշիկներին, երիտսաշիկներին, հաճախորդներին, ճամբարափոխներին, «մուտիլովչիկներին», կեղծ հայրենասերներին, «թունդ ընդդիմադիրներին», ռուսահպատակներին, արևմտիչներին, «լայթս ֆիդայիններին», ֆեյսբուքյան «ռեմբոներին», ստատուսչի պաշտոնյաներին, անգրագետ դիպլոմավորներին ու գրագետ պնակալեզներին, հայրենիքը «MasterCard»–ի ու «Visa Card»–ի վրա եղած կլորիկ գումարի հետ փոխելու պատրաստ ժելեոտածներին, սրբազան ավազակաորջի անդամներին, դեսպանի կարգավիճակ ստացած «տիրացուին», «անհետ կորած» նախագահին, շոումեն նախարարներին ու «սելֆի» անող մարզպետներին, բանակի հաշվին թանկարժեք մեքենա քշող գեներալին ու նույն այդ գեներալի համար փաստաբանություն անող նախարարին, պաշտոնյաներին ու «հոգևորականներին» թանկարժեք մեքենաներ նվիրող ընկերներին, օֆշորներում հաշիվ բացողներին, բիոզուգարաններում փողի լվացք անողներին, թուրքի հետ «ֆուտբոլ» խաղացողներին։ Բոլորին, բոլորին...
Մի խոսքով, հայ զինվորը պաշտպանում է պետությունը ներքին ու արտաքին ոտնձգություններից։ Ցավոք՝ կյանքի գնով։
Կեցցե՛ն սահմանին կանգնած մեր եղբայրները։
Կորյուն Մանուկյան
04.05.2026 ● 01:38
Մակրոնը և նրա գործընկերները Նիկոլ Փաշինյանի ձեռքերով հանձնեցին Արցախը։ Տեղի ունեցավ էթնիկ զտում։ Մակրոնի ձեռքերն արյունոտ են։ Ինչպես որ Նիկոլինը։
03.05.2026 ● 23:26
Զելենսկուն դիմավորող Ալեն Սիմոնյանի դեմքը հրճվանքից ճմրթվել է։ Ճմրթված է նաև Զելենսկու դեմքը։ Տեսակը տեսակին է հանդիպել։ Երկուսն էլ «Իշխանություն՝ պետության դիմաց» բանաձևով են առաջնորդվում։
19.04.2026 ● 13:23
1.250.000–ից ավելի ցանկացած մասնակցության թիվ հանգեցնելու է իշխանափոխության։ «Գյումրի-2» օպերացիան հնարավոր է միայն բարձր մասնակցության դեպքում։
08.03.2026 ● 00:25
Նաթանյահուի հույսը հիմա Ալիևի վարչակազմն է։ Իսրայելը լեգիտիմ է համարում իր խնդրանք–պահանջն Ալիևից, քանզի նույն Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։
05.03.2026 ● 14:58
Արամ Սարգսյանը Վազգենի եղբայր լինելը դարձրել է առևտրի առարկա ու մինչև վերջ ու դաժանաբար կթում է եղբոր անունը՝ զուգահեռաբար պղծելով Վազգենի անցած ուղին։
04.01.2026 ● 14:13
Նիկոլ Փաշինյանը հրեշավոր հայտարարություն է անում, որն ամբողջությամբ տեղավորվում է նրա՝ «Արցախի հարցը թոկ էր Հայաստանի վզին» հակապետական գաղափարի շրջանակներում։
11.05.2026 ● 21:30
11.05.2026 ● 21:00
11.05.2026 ● 19:25
11.05.2026 ● 19:02
11.05.2026 ● 18:31
11.05.2026 ● 16:44
11.05.2026 ● 16:31
11.05.2026 ● 15:18
11.05.2026 ● 14:23
11.05.2026 ● 14:21
11.05.2026 ● 12:50
11.05.2026 ● 12:29
11.05.2026 ● 11:53
11.05.2026 ● 09:40
11.05.2026 ● 09:08
11.05.2026 ● 08:58
10.05.2026 ● 17:34
10.05.2026 ● 12:00
10.05.2026 ● 11:56
10.05.2026 ● 11:02
10.05.2026 ● 09:11
10.05.2026 ● 08:58
09.05.2026 ● 23:07
09.05.2026 ● 22:56
09.05.2026 ● 21:55
09.05.2026 ● 19:09
09.05.2026 ● 19:04
09.05.2026 ● 18:16
09.05.2026 ● 16:05
Ո՞ւմ է պաշտպանում հայ զինվորը