Լրահոս

07.08.2014 16:47


Շփման գծում փոխհրաձգության հետևանքով հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ

Շփման գծում փոխհրաձգության հետևանքով հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը