Լրահոս

07.08.2014 13:31


Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ին սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհին` Ակնալիճ գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրայի» վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 20.50-ին, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շահումյանի փողոցի թիվ 16/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ալլա Ս.-ին և 1994 թ. ծնված Իզաբելա Ղ.-ին:
Վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնի երկու աշխատակիցներ Արթիկ քաղաքի Բաղրամյան և Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատելով, որ «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենան խախտել է երթևեկությանը կանոնները` մոտեցել են ավտոմեքենայի վարորդ Գագիկ Բ.-ին և փորձել բացատրել կատարված խախտումը: Սակայն վարորդը տեղաշարժել է ավտոմեքենան, որի ժամանակ ծառայողներից մեկը չհասցնելով ձեռքը թողնել բռնակից` ընկել է և ձախ արմունկի ու ճակատի շրջանում ստացել մարմնական վնասվածքներ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

***
Օգոստոսի 6-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ի սահմաններում «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ընկել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը