Լրահոս

04.08.2014 15:50


Ոստիկանները հայտնաբերել են տանից փախած 68 կգ–ոց կրիային

Ոստիկանները հայտնաբերել են տանից փախած 68 կգ–ոց կրիային

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 68 կգ–ոց կրիա էր անհետացել, ում որոնման աշխատանքները տեղի ոստիկանությունն ուղիղ միացմամբ ցուցադրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով։ «ABC News»–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել զինված ոստիկանական երկու ջոկատ։ Կենդանուն գտնելու գործին լծվել են նաև սոցցանցի օգտատերերը։ Ի վերջո, ծանրաքաշ կրիային միասնական ուժերով հաջողվել է գտնել։

«Ձերբակալվածը հրաժարվում է պատասխանել հարցերին և չի արձագանքում «Կրիա նինձյա»–ներից որևէ մեկի անվանը»,–գրել է ոստիկաններից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը