Լրահոս

11.03.2014 14:17


Յանուկովիչ. «Ես մնում են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը»

Յանուկովիչ. «Ես մնում են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ Ռոստով քաղաքում տեղի է ունեցլ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը։ Իր բացման խոսքում նա հայտարարել է. «Ես ողջ եմ։ Սակայն չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում, որովհետև չեմ կարող առանց խորին տագնապի տեսնել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»։

Շարունակելով ելույթը՝ Յանուկովիչը նշել է. «Երկրում գործում են ծայրահեղ ազգայնականների խմբավորում և նեոֆաշիստներ, որոնք արդեն աչք են դրել նախագահի պաշտոնին»։

Յանուկովիչը հայտարարել է, որ մնում է երկրի լեգիտիմ նախագահը և գերագույն հրամանատարը. «Ուզում եմ հիշեցնել, որ մնում եմ ոչ միայն Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը, այլև գերագույն գլխավոր հրամանատարը։ Ես իմ լիազորությունները ժամանակից շուտ չեմ ավարտել. ես ողջ եմ, ինձ պաշտոնանկ չեն արել Ուկրաինայի Սահմանադրությամբ նախատեսված կարգով»։

Յանուկովիչը մեղադրել է Ուկրաինայի նոր իշխանությանը քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձում։ Նա ասել է նաև, որ իր նկատմամբ ահաբեկչական գործողություններ են փորձել կիրառել, երբ ինքը դեռ գտնվում էր Ուկրաինայի տարածքում։ Իր ելույթում Ուկրաինայի նախկին նախագահը հայտարարել է, որ մտադրված է դիմել Սենատ, Կոնգրես և ԱՄՆ Գերագույն դատարան՝ խնդրելով ուսումնասիրել Օբամայի կառավարության գործողություններն Ուկրաինայի նկատմամբ։

«Դուք իրավունք չունեք ձեր սեփական օրենքներով գումար հատկացնել ավազակներին»,–ասել է նա՝ հղում անելով ԱՄՆ օրենսդրության այն դրույթին, որ իրավունք չկա գումար հատկացնել որևէ երկրի, եթե վերջինիս օրինական նախագահը պաշտոնանկ է արվել։ Այս հայտարարությունը նա արել է այն տեղեկատվության հիման վրա, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է Ուկրաինայի նոր իշխանություններին դրամական օգնություն տրամադրել մեկ միլիարդ դոլարի չափով։ Մայիսի 25-ի առաջիկա նախագահական ընտրությունները Վիկտոր Յանուկովիչը գնահատել է որպես ոչ օրինական և ոչ լեգիտիմ։ Լրագրողների հարցերին Ուկրաինայի նախկին նախագահը չի պատասխանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը