Լրահոս

16.12.2013 18:26


Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:

Եղվարդի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00-ից մինչև 07:00-ն չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը