Լրահոս

23.04.2026 09:55


Tesla-ն Աբովյան փողոցում կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը և բախվել բետոնե պատնեշին. Վարորդը եղել է ոչ սթափ

Tesla-ն Աբովյան փողոցում կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը և բախվել բետոնե պատնեշին. Վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էրիկ Հակոբյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։

Այս խորագրի վերջին նյութերը