Կարծիք

23.04.2026 20:26


Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)

Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)

ՔՊ-ական իշխանությունը Վաղարշապատի զարգացման ծրագիր է ներկայացրել, բայց դրանում զարգացման մասին գրեթե որևէ կոնկրետ բան չկա։ Իրականում այն հետընթացի մասին է, խնդիրների, որոնք խորացել են իրենց իսկ իշխանության օրոք և ՔՊ-ի անգործության հետևանքով։

Ի դեպ, մանր խորամանկության են դիմել․ «զարգացման» ծրագիրը թեև ներկայացված է 2026-30 թթ․ համար, սակայն աշխատանքի պատրանք ցույց տալու մղումով՝ այնտեղ են ներառել նաև 2025թ․ կատարված որոշ աշխատանքներ։

ՔՊ-ն Վաղարշապատում տուրիզմի զարգացումը տեսնում է, այսպես կոչված, փառատոնների և ուխտագնացությունների միջոցով, մինչդեռ անհրաժեշտ էր ծրագրում ներառել ճանապարհների բարեկարգմանը, այգիների, խաղահրապարակների կառումանը, Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելի և հարակից տարածքների վերականգնմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր (այս առումով «Մայր Հայաստան» կուսակցությունը շատ առարկայական ու համապարփակ ծրագիր էր ներկայացրել նախընտրական փուլում)։

Ծրագրում ձևականորեն է խոսվում ապաստարանների անհրաժեշտության մասին, և սա այն դեպքում, երբ Էջմիածնի շենքերի նկուղները, որոնք կարող են օգտագործվել որպես ապաստարաններ, խայտառակ վիճակում են՝ կոյուղաջրերով հեղեղված և աղբով լցված։

Իրենց անգործությունն արդարացնելու համար ՔՊ-ական իշխանությունը հայտարարում է, թե այդ խնդրի լուծումը համայնքապետարանի պարտականությունը չէ։ Բայց դա չի խանգարում, որ բնակիչներին սուտ խոստումներ տան, թե կլուծեն, օրինակ, Չարենց 13,15, Վազգեն Առաջին 48, 48Ա, Զվարթնոց և այլ թաղամասերի շենքերի նկուղների հարցը։

Ծրագրին վերաբերող ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը