Մեկնաբանություն

06.12.2013 12:38


Սերժ Սարգսյանին ուրանալու պահը

Սերժ Սարգսյանին ուրանալու պահը

Ժամանակն աշխատում է մեկին ի վնաս, մյուսին՝ հօգուտ։ Մեկը ժամանակն օգտագործում է կյանքն իմաստավորելու, մյուսն՝ անիմաստ վատնելու համար։

Մոտենում է պահը (բան չմնաց), երբ պետական բոլոր հաստատություններից կհանվի Սերժ Սարգսյանի դիմանկարը։

«Ես չեմ..., էդպիսի...այդ թեման չեմ քննարկել ո՛չ իմ ուղեղում, ո՛չ էլ իմ շրջապատի հետ»,–Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ «7օր»-ի հարցին պատասխանել է ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանը։

Լավ է՝ չասացիք, թե Սերժ Սարգսյանը Զևսն է...

Իսկ թե իրականում ինչ է լինելու, դժվար չէ կանխատեսել։ Ինչ է քննարկում Սերժ Սարգսյանի շրջապատը՝ առանձին-առանձին վերցրած, հայտնի է։ Դո՞ւք չեք միջանցքներում, կուլիսների հետևում բողոքում անարդյունավետ ղեկավարից։

Եթե Պետրոսն ընկրկեց ու մինչև աքլորականչը 3 անգամ ուրացավ Ուսուցչին, դուք դա անելու եք մինչև վերջ, մանավանդ որ Սերժ Սարգսյանը շա՜տ հեռու է Ուսուցչի կոչումից։

Նայե՛ք ձեր կարճ ու երկար կենսագրություններին. սեփական սկզբունքներն ու արժանապատվությունը մի կողմ դրած մարդիկ։ Այնպես որ, լավ էլ մտածում եք, թե ինչ եք անելու Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո։ Մոտենում է, մոտենում է նրան ուրանալու պահը... Ու դա ձեր միակ ճիշտ որոշումն է լինելու. ուրացողին ուրանալը մեղմացուցիչ հանգամանք է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը