Կարծիք

22.11.2013 11:20


Վախթանգ Մարգարյան. «Բիզնես բացում են, որ ի՞նչ անեն»

Վախթանգ Մարգարյան. «Բիզնես բացում են, որ ի՞նչ անեն»

«Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում. ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը: Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի»,– երեկ կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Լո՞ւրջ եք ասում, պարո՛ն վարչապետ։ Ձեր այս հայտարարությունը լսելուց, երևի, Փայլակ Հայրապետյանը մի բուռ «Վալիդոլ» խմեց, Էդմոնդ Խուդոյանը ջղագրգիռ հռհռաց...

Բիզնես բացում են, որ ի՞նչ անեն։ Ձեզ ատկատներ տա՞ն, թե՞ լրացնեն Ձեր «օֆշորային» կապիտալը։ Երկար-բարակ չխոսելու փոխարեն պարզապես նայեք վիճակագրական տվյալները՝ ինչպիսին էր Հայաստանի տնտեսությունը մինչև Ձեր՝ վարչապետ նշանակվելն, ու ինչպիսին է այսօր։ Իրականությունը Դուք հրաշալի գիտեք։ Ձեր տրամաբանությամբ՝ բիզնես սկսելու դյուրության տեսակետից աշխարհում առաջին երկրներից Հայաստանն այսօր դասվում է երկրագնդի ամենաաղքատ երկրների շարքը։ Սա՛ է իրականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը