Լրահոս

18.11.2013 11:04


Վարդգես Օվյան. «Իշխանությունը մնում է, իսկ ժողովուրդը գնում»

Վարդգես Օվյան. «Իշխանությունը մնում է, իսկ ժողովուրդը գնում»

ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՀ ԿԱՄ ՏԱՐԱԾՔ, ՈՐՏԵՂ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

Հայաստանն աշխարհի այն եզակի ու բացառիկ երկիրն է կամ տարածքը, որ ապրում է տրամաբանությունից դուրս մի ինչ-որ անբնական, վերացական կյանքով: Ոչ մի օրենք չի գործում այստեղ: Նույնիսկ ժամանակն է այստեղ կանգ առել: Ամենահանրահայտ ճշմարտություններն անգամ այստեղ տեղ չունեն:
Ասում են՝ իշխանությունները գալիս-գնում են, իսկ ժողովուրդը մնում է: Բայց այս հանրահայտ ճշմարտությունն անգամ Հայաստան անվամբ տարածքում չի գործում: Այստեղ իշխանությունները մնում են, վերարտադրվում, բազմանում ու ձագեր տալիս, իսկ ժողովուրդը գնում է: Գնում է՝ ուր պատահի՝ ռուսաստաններ, եվրոպաներ, ամերիկաներ...
Այստեղ ոչ թե ժողովուրդն է պահանջում իշխանությունների հրաժարականը, այլ իշխանություններն են ժողովրդին հրաժարական պարտադրում: Ու նա հրաժարվելով մարդկային իր բոլոր իրավունքներից՝ ճամպրուկներն է կապում կամ գոյությունը քարշ է տալիս՝ առանց այդ իրավունքների: Անգամ ապրելու իրավունքի...։

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը