Լրահոս

20.09.2013 13:10


Իրեն չարդարացրած իշխանությունը պետք է օր առաջ հեռանա

Իրեն չարդարացրած իշխանությունը պետք է օր առաջ հեռանա

Հայաստանում առկա տնտեսության անկումը և սոցիալական լարվածությունը տրամաբանորեն բերում է, իսկ ավելի շուտ` բերել է քաղաքական ճգնաժամի: Քաղաքական ճգնաժամը մի երևույթ է, որի ժամանակ քաղաքացիների կողմից համատարած դրսևորվում է բողոքի ալիք դժգոհություն կառավարող էլիտայի նկատմամբ: Քաղաքական ճգնաժամերը սկսում են քայքայել հասարակության քաղաքական համակարգը (նրա որոշ բաղադրիչներ կամ էլ ամբողջ համակարգը ամբողջությամբ), ինչը կարող է կործանարար լինել երկրի համար` հաշվի առնելով, որ քաղաքական համակարգի կենտրոնական կառույցը պետությունն է: Այսօր ՀՀ կառավարող էլիտան չի կարողանում ադեկվատ որոշումներ ընդունել, խզվել է հասարակություն-իշխանություն կապը, ինչն արտահայտվում է այնպիսի օրենքների ու որոշումների ընդունմամբ, որոնք ուղիղ հակասական են հասարակության ու, ինչու ոչ, նաև պետական շահերին (օրինակ` «Պարզեցված հարկի մասին ՀՀ օրենքի» գործածության կասեցումը, կարմիր գծերի նշագրումները, որը քաղաքացիների հարստահարման միջոց է և այլն): Եվս մեկ կարևոր երևույթ, որը խոսում է առկա քաղաքական ճգնաժամի մասին, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվությունն է (անկախ այն բանից, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը «Ժառանգությունից» հետո օրերս գնաց օեկացման ճանապարհով): Կառավարող էլիտան այլևս ունակ չէ կատարել իր գործառույթները, ամեն նոր ընդունած որոշում ավելի է վատթարացնում երկրի վիճակը: Քաղաքական ճգնաժամի գագաթնակետը կարող է մեզ արժենալ ՀՀ վարչապետիս գլուխգործոցին՝ «Պետության վախճանի»: Իրեն չարդարացրած իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, քանզի սպասել քայլերի, որոնք ուղղված կլինեն ճգնաժամի վերացմանը անիմաստ է: Ի դեպ, դա օգտակար կլինի նաև հենց ձախողված իշխանության համար, քանզի հետևանքները կարող են մինչ 1789 թ. կամ էլ 2011-ի գարուն ձայն տալ, 90-ականների մասին էլ չեմ խոսում. լավ չի լինի, որ ձախողված կառավարությունը այդպիսի մեծ մեղքի տակ էլ ընկնի «Ապահով Հայաստան» լոզունգի դեպքում:
P.S. Քանի որ ընդդիմադիր դաշտում մաքրման գործընթաց գնաց, ու հստակ սահմանվեցին գծի այս ու այն կողմում գտնվող քաղաքական ուժերը, ժամանակն է ընդդիմությանը անցնել լայն համախմբման ու գործողությունների՝ չմոռանալով, որ քաղաքականության մեջ լիդերի ու լիդերության ինստիտուտը եղել է, կա ու կմնա կարևորագույն դերակատարներից մեկը:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը