Լրահոս

09.08.2013 11:23


«Շնորհիվ ՀՀԿ-ական ներկայիս վերնախավի՝ Սուրբ համարվող Հայրենիքը վերածվել է սուտ ՀՀԿ պետության»

«Շնորհիվ ՀՀԿ-ական ներկայիս վերնախավի՝ Սուրբ համարվող Հայրենիքը վերածվել է սուտ ՀՀԿ պետության»

Ժողովուրդ, ոնց հասկանում եմ՝ մեր մոտ կամ պետք է լինի հեղափոխություն, կամ էլ պետք է երկիրն այնքան դատարկվի, որ ադրբեջանցին ու թուրքը անարյուն պատերազմով գրավեն երկիրը: Ես ընտրում եմ միանշանակ առաջին տարբերակը, քանի որ այդ կերպ դեռ հույս կա փրկելու երկիրը անվերապահ կործանումից: Ոչ լեգիտիմ ընտրված իշխանությանը կարող ենք միայն մեկ որակում տալ` «ԴԱՎԱՃԱՆ»: Շնորհիվ ՀՀԿ որոշ անհատների և իշխանավորների, որոնք միայն սեփական գրպանի ու շահի մասին են մտածում, արտագաղթը հասել է ռեկորդային թվի, աղքատության մակարդակը հասնում է 40 տոկոսի, և նման բացասական երանգ ունեցող երևույթները կարելի է շարունակել, սակայն կենտրոնանալով միայն մեկ փաստի վրա՝ պետք է նշեմ, որ հատուկ գծված ծրագրով երկիրը դատարկվում է միայն մեկ նպատակով. ոչնչացնել ՀՀ անկախ պետությունը, ինչին միանշանակ նպաստում են մեր իշխանավորները` իրենց բարոյազուրկ կեցվածքով ու թալանչիությամբ: Արդյոք գիտակցո՞ւմ են վիճակի լրջությունը, թողնենք իրենց խղճին, եթե իհարկե՝ ունեն: Բայց նման տեմպերով ընթացքը կհանգեցնի վերջնականապես հայաթափման, և թշնամու ցանկացած հարձակման դեպքում մենք ի վիճակի չեն լինելու պայքարել, ավելի շուտ՝ պայքարող չի լինի, քանզի մեր տգետ իշխանավորներին հաջողվեց վերջնականապես մտցնել այն միտքը, որ պետությունը ՀՀԿ-ն է: Արդյունքում մի ողջ գաղափարախոսություն ոչնչացված է: Այսօր զենք վերցնող զինվորը կարծում է՝ ոչ թե պետականությունն ու հայրենիքն է պաշտպանում, այլ ՀՀԿ-ին: Այս կործանանար գաղափարը արմատախիլ կարող է լինել միմիայն ՀՀԿ-ի իշխանությունից հեռացումով, հակառակ դեպքում մենք կործանված ենք: Դավաճաններ մենք շատ ենք տեսել, անգամ ամեմնաբարձր մակարդակում, և պատմությունից պետք է դաս քաղել, որ այսօր մեր հաշվին ճոխ վայելքներով ապրող պաշտոնյաներն ու իրենց գերդաստանները, Աստված չանի, պատերազմի սկսկվելու դեպքում առաջինը կլքեն երկիրը ու մեջքով կկանգնեն հայրենիքին: Այսօր ազատամարտիկների շարունակական բողոքները ևս մեկ անգամ ապացուցում են. իշխանությունները թքած ունեն անգամ նրանց վրա, ովքեր իրենց արյան գնով են պայքարել հայրենիքի ազատագրման ու անկախացման համար: Ի՞նչ եք կարծում՝ ևս մեկ անգամ պատերազմ սկսվելու դեպքում այս փաստը չի՞ վնասելու հայրենասիրությանը: Վնասելու է միանշանակ: Իհարկե, իսկական հայրենասերը գուցե տարբերի ՀՀԿասիրությունը հայրենասիրությունից, սակայն շնորհիվ ՀՀԿ-ական ներկայիս վերնախավի՝ Սուրբ համարվող Հայրենիքը վերածվել է սուտ ՀՀԿ պետության:

Արմեն Մխեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը