Լրահոս

26.07.2013 14:34


«Կարճաժամկետ՝ Սերժը փորձեց բեմադրել Մաշտոցի Պուրակ 2, բայց երկարաժամկետ՝ ընկավ իրա թալակը»

«Կարճաժամկետ՝ Սերժը փորձեց բեմադրել Մաշտոցի Պուրակ 2, բայց երկարաժամկետ՝ ընկավ իրա թալակը»

Կարճաժամկետ՝ Սերժը փորձեց բեմադրել Մաշտոցի Պուրակ 2՝ իբր՝ տեսեք՝ ինչ պուպուշ եմ, պահանջեցիք, զիջեցի... թվում է՝ ինքն է հաղթել.. բայց երկարաժամկետ՝ Սերժը ընկավ իրա թալակը... նա արդեն չի ընկալվում որպես դասական վախենալու բռնապետ... նա «հաղթանակի», թեկուզ և պայմանական հաղթանակի համը դրեց երեխաների, (սա շատ կարևոր է՝ հենց երեխաների, երիտասարդների, ոչ թե Սերժի կողմից ակտիվորեն և շռայլորեն ներդրված ականների) բերանը... էսօր ուզեցին 150-ի փոխարեն 100 դրամ, ստացան ... թեկուզ ժամանակավոր... վաղը արդեն ավելի շատ բան կուզեն... էդ էլ կստանան... դրանից հետո արդեն իրենցից անկախ կդնեն քաղաքական պահանջներ, ու դա առաջին հերթին կլինի Սերժի՛կ, հեռացի՛ր... լողալ չիմացողը սկզբում մի ոտի թաթն ա գցում ջրի մեջ... հետո՝ ոտը.. հետո մինչև ծնկները մտնում ա ջրի մեջ, ու եթե ջուրը իրան չի տանում, սկսում ա լողալ... հատկապես եթե կողքը լավ լողալ իմացող քեռին ա լինում, որը երբեք չի թողնի, որ ջուրն իրան տանի....
էնպես որ, խիստ կասկածում եմ, որ ականներին էս դաշտ գործուղելով՝ Սերժը հաղթել ա.....Սերժը դեռ տաք ա, դեռ չի ջոկում աչքիս, թե ինչ ա բերում իր գլխին... ազարտի մեջ ընկած, թեկուզ լոկալ ու պուճոր, թեկուզև նախագծված «հաղթանակի» համը տեսած երիտասարդները ամեն անգամ մի «լեվլ» բարձր պահանջ են դնելու... ինչի՞... որովհետև հենց նաև Սերժի շնորհիվ հավատացել են, որ իրանք կարան հաղթեն, ու կարևորը, որ իշխանություններն այլևս վախենալու չեն... բաա... հավատը գիտե՞ք՝ ինչ հզոր բան ա...

Քրիստինե Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը