Կարծիք

24.07.2013 21:44


Վահե Արսեն. «Գազալիցքավորող տղան ասաց. «Բռնած գումարից երկու հազար դրամը քո փոխարեն ես եմ տալիս»»

Վահե Արսեն. «Գազալիցքավորող տղան ասաց. «Բռնած գումարից երկու հազար դրամը քո փոխարեն ես եմ տալիս»»

Հայի տեսակը չի՜՜՜՜՜՜՜ մեռել...
Կեսօրին Դավթաշենի գազալցակայանում գազ էի լիցքավորում, հետս էին որդիս և մի պապիկ, որին FREECAR-ի շրջանակներում տանում էի աչքի հիվանդանոց... ու չեք հավատա, սակայն գազալիցքավորող տղան, ով վստահ եմ՝ մեծահարուստ չէր, մեքենայի մեջ տեսնելով խաչված 150-ի թերթիկներ, ասաց. «Բռնած գումարից երկու հազար դրամը քո փոխարեն ես եմ տալիս»։ Ասացի՝ ո՜չ։ Ասաց. «Ինչի՞, մենք մարդ չե՞նք, ես էլ եմ ուզում մասնակցել»: Ահա ձեզ իսկական ՀԱՅԸ: Ու էլ ոչ մեկը չասի, թե մենք ազգ չենք...

P.S. Խաչված 150-ը ավագ որդիս է նկարել.......

Գրող Վահե Արսենի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը