Կարծիք

23.07.2013 10:58


Էդքան էլ էդպես չի, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են։

Էդքան էլ էդպես չի, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են։

Էսօր Ավանից ավտոբուսով իջա: Հասկացա, որ ավտոբուսի մեջ մեկը պետք է լինի, որ խոսի ուղեվարձի բարձրացման մասին, որպեսզի մարդիկ չվճարեն: Մեր ավտոբուսում մի կին կար, սկսեց խոսել էդ թեմայով: Ասաց, որ ինքը չի ուզում Հայաստանը լքել և վճարելու է 100 դրամ: Վարորդը թե՝ բա ես որտեղի՞ց վճարեմ մնացածը: Կինն ասաց` պետք չի վճարել, դուք ընդամենը ասեք, որ մարդիկ չեն վճարել: Եվ ավտոբուսի տարբեր հատվածներից սկսեցին վարորդին բացատրել, հասկացնել, որ ինքն էլ պիտի պայքարի: Ավանից իջնող ավտոբուսն է: Ավտոբուսն էլ անցնում է քաղաքապետի առանձնատան դեմով: Քաղաքապետի առանձնատան դարպասի դիմաց կանգնած են երկու մեքենա, մեկի մեջ թիկնապահներն են: Էդքան էլ էդպես չի, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են, էս ավտոբուսում ինչ ասես՝ չէին ասում նրա մասին: Ու շրջանային չհասած՝ ավտոբուսը նմանվեց «եռացող կաթսայի»: Ու այդ ավտոբոսի մեջ մեկը չկար, որ պաշտպաներ Տարոնին:

«Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը