Ինչպես հայտնի է, այսօր Ազատության հրապարակում նախատեսված էր ՀՀԿ–ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը, սակայն «7օր»–ըտեղեկություններ ունի, որ այն չեղյալ է հայտարարվել։ ՀՀԿ–ից ևս հաստատել են դա։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանը Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող ՏարոնՄարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ՇուշանՍարդարյանի հետ.
–Ազատության հրապարակում այսօր նախատեսված ՀՀԿ–ի հանրահավաքը տեղի՞ է ունենալու։
–Ո՛չ, տեղի չի ունենալու։
–Պատճառը ո՞րն է։
–Քանի որ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ ունի Կենտրոն վարչական շրջանում, այդ միջոցառումն անցկացնելու նպատակահարմարությունը դուրս է եկել։
–Կենտրոնում այսօ՞ր են հանդիպումներ նախատեսված։
–Այո՛, բակային տարբեր հանդիպումների շրջանակներում։
–Իսկ ե՞րբ է այդ որոշումը կայացվել, որ Ազատության հրապարակի այսօրվա մեծ հանրահավաքը չի անցկացվելու։
–Ամեն դեպքում, երբ որ կայացվել է... ես չգիտեմ, երբ է կայացվել, ես չեմ կարող ասել՝ երբ է կայացվել, բայց քննարկվել է և որոշվել է։ Քանի որ ժամանակացույցով նշված էր մայիսի 3–ին Կենտրոն վարչական շրջանը, և մենք այսօր ունենք մի քանի հանդիպումներ, արդեն նպատակահարմար չէր ավելի մեծ միջոցառման անցկացումը։
ՀՀԿ–ի այսօրվա հանրահավաքը չեղյալ է հայտարարվել
Ինչպես հայտնի է, այսօր Ազատության հրապարակում նախատեսված էր ՀՀԿ–ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը, սակայն «7օր»–ը տեղեկություններ ունի, որ այն չեղյալ է հայտարարվել։ ՀՀԿ–ից ևս հաստատել են դա։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանը Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ.

7or.am