Լրահոս

20.04.2013 09:32


Ավտոմեքենան կամրջից ցած է ընկել

Ավտոմեքենան կամրջից ցած է ընկել

Ապրիլի 20-ի ժամը 00։13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր–Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցում Մերսեդես մակնիշի 34 РО 786 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ցած:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1991թ. ծնված Ա. Ապրեսյանը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը