Լրահոս

19.04.2013 16:39


Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը»

Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքում» գրառում է թողել՝ մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները տնտեսական զարգացման վերաբերյալ:

«Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ. վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ՝ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)` 8,8%։ Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ 9,1%, ապա հիմա այդ աճերը աճել են (ճշգրտել են)` 8,8% և 9,4%։ Այսպիսով՝ Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը։ Արա դե լավ, էլի», - գրում է Հրանտ Բագրատյանը։

Այս խորագրի վերջին նյութերը