Լրահոս

19.04.2013 22:26


Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

 Ս/թ. ապրիլի 22-ի ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի կունենա վերջին հինգ տարում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն շուրջ քսանհինգ հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով:

Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը