Լրահոս

19.04.2013 20:39


Հայաստանի հավաքականը մեկնում է Թբիլիսի

Հայաստանի հավաքականը մեկնում է Թբիլիսի

Ապրիլի 20-21 Թբիլիսիում կկայանա Մարտական Թաեքվոնդոյի և կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունը, որին կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայացնի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը:

«Նախորդ փակ առաջնության ընթացքում, ինչպես նաև ինտենսիվ մարզումային փուլից հետո մենք ընտրել ենք համապատասխան տարիքային խմբերի ուժեղագույն կազմը: Դա մեզ թույլ է տալիս մտածել, որ այս մրցաշարում մենք նույնպես հաջողություններ կարձանագրենք: Իհարկե, չենք թերագնահատում նաև մրցակիցներին, որոնք նախորդ հանդիպումների ընթացքում ուսումնասիրել են մեր տակտիկան ու մարտավարությունը: Այնպես որ սպասվում է ուժեղ մրցապայքար, որին մենք, ամեն դեպքում, մասնակցում ենք մարտական բարձր ոգով»,- մրցաշարին մեկնելուց առաջ ասել է ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:

Հայաստանի Այկիկենդո կարատեի հավաքականը Թբիլիսի է մեկնում հետևյալ կազմով` 

Սամվել Սուքիասյան, Սենիկ Արզումանյան, Կարեն Գրիգորյան, Տիգրան Դավթյան, Միքայել Կառավարիչյան, Արեգ Պետրոսյան, Օգսեն Վարդանյան, Էմիլ Ավետիսյան, Սմբատ Սիրավյան, Բենիկ Մեսրոպյան, Արսեն Եզոյան, Համլետ Սարգսյան, Տիգրան Բադալյան, Արտակ Չոբանյան, Արթուր Մանուչարյան, Ռոմիկ Հակոբյան, Վահան Ասատրյան, Սարգիս Հակոբյան, Էդմոնդ Հակոբյան, Արտյոմ Հարությունյան: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Սպարտակ Ծատուրյանի՝ ընդլայնած կազմով մարզումները հաջող են անցել և բացահայտել են մարզիկների նոր որակներ: 

Հիշեցնենք, որ փետրվարին Թբիլիսիում կայացած Վրաստանի բաց առաջնությանը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները, մեր հավաքականը բացարձակ հաղթող ճանաչվեց` նվաճելով 18 մեդալ (6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե): 

Այս խորագրի վերջին նյութերը