Լրահոս

29.03.2013 12:47


Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ

Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ
Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը երեկ հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ: 
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի և օրենսդիր մարմինների միջև գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվել է փոխայցելությունների անհրաժեշտությունը: 
 
Դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը