Լրահոս

29.03.2013 10:06


Կիմ Չեն Ընը ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու հրամանագիր է ստորագրել

Կիմ Չեն Ընը ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու հրամանագիր է ստորագրել

«Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրել է երկրի հրթիռային ուժերը մարտական պատրաստվածության բերելու մասին հրամանագիրը։ Նպատակը՝ անհրաժեշտության դեպքում Խաղաղ օվկիանոսում և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմաբազաներին հարված հասցնելն է։

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ–ի հարաբերությունները Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ կտրուկ սրվեցին փետրվարին Փհենյանի միջուկային փորձարկումներից հետո։ Փհենյանը պաշտոնապես մերժեց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով նոր պատժամիջոցներ են մտցվում Հյուսիսային Կորեային նկատմամբ։ Երկրի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ իրենք շարունակելու են միջուկային ծրագրերի իրականացումը։ Իսկ մինչ այդ, պաշտոնական Փհենյանը հայտնել էր 60 տարի առաջ Սեուլի հետ ստորագրված Չհարձակվելու պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին՝ զգուշացնելով, որ կարող է հարավածել հարևանին։ Ի պատասխան՝ Հարավային Կորեան իր զորքերը բերել էր առաջին մարտական պատրաստվածության։

Այս խորագրի վերջին նյութերը