Լրահոս

24.01.2013 01:48


Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը