Լրահոս

23.01.2013 09:51


Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը

Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը (վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի դեմքերով): Ավելին, դրանք պետք է սպասարկեն հատուկ մասնագետներ: Այսինքն`««Ֆեյսբուք»-ի հաստիքով» մարդիկ են աշխատում վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Մարիա Բարաղամյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հանձնարարական չկա, ուղղակի վարչական շրջանի ղեկավարն իր աշխատանքն է լուսաբանում: Դա հնարավորություն է քաղաքացիների հետ շփման և կապի միջոց է: Վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև աշխատակազմը, ունեն ֆեյսբուքյան էջեր: Բայց դրա համար հատուկ աշխատող չեն պահում: Ուղղակի աշխատակազմում կան մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են: Դրա համար հատուկ մարդ չի կարող լինել, որովհետև հաստիքացուցակում էլ նման հաստիք չկա»:

Այս խորագրի վերջին նյութերը