Լրահոս

23.01.2013 09:46


Մխչյանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Մխչյանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 23-ին՝ ժամը 08։08-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել աստրա» մակնիշի 34 TO 047 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1989թ. ծնված Ա. Բաբլոյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասենլը` ուղևոր` 1991թ. ծնված Ա. Հակոբյանը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև` Երևան: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Այս խորագրի վերջին նյութերը