Լրահոս

22.01.2013 20:05


Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը

Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` վաղը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, Տավուշի ուղղությամբ, կանցկացվի մշտադիտարկում:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը։ 
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը։

Այս խորագրի վերջին նյութերը