Լրահոս

17.01.2013 09:51


Ո՞վ է գումար փոխանցել «Փուչիկների գործով» մեղադրյալին

Ո՞վ է գումար փոխանցել «Փուչիկների գործով» մեղադրյալին

Հայտնի «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 26-իև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնից դուրս է գրվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը հիվանդանոցում ծրարով գումար է ստացել: «Իմ վիրահատության համար, ինչպես նաև դեղորայք գնելու համար հանրապետական երիտասարդներն ինձ այցելեցին և գումար տվեցին, որ ես հոգամ իմ ծախսերը»,-թերթին ասել է Բոզոյանը` հավելելով, որ իր առողջական վիճակը գնալով լավանում է, և գործով վերանշանակված հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին` ժ. 12-ին:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 4-ին` ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ, Հանրապետության հրապարակում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ ստացան և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվեցին 154 անձինք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, և փուչիկները լիցքավորած Բոզոյանին Երեևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը