Լրահոս

13.06.2009 15:54


Իրանական ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների արդյունքներին

Իրանական ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների արդյունքներին

Իրանի նախագահական ընտրություններին Մահմուդ Ահմադինեջադի հակառակորդ, նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին պատրաստվում է վիճարկել ընտրության արդյունքները։

Ավելի վաղ Մուսավին հայտարարել էր իր հաղթանակի մասին։ Նրա հայտարարությունը հնչել է ավելի վաղ քան կփակվեին ընտրական տեղամասերը։ Նրա համակիրներից մեկը հայտարարել է, որ Մուսավիի օգտին քվեարկել է ընտրողների 65%-ը։

Մուսավին հայտարարել է, որ մի քանի ընտրատեղամասերում պակասում էին  քվեաթերթիկները, իսկ միլիոնավոր մարդիկ զրկված էին ձայնի իրավունքից։

Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառանան օրվա ընթացքում, սակայն Իրանի պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ բացարձակ հաղթող է համարվում Մահմուդ Ահմադինեջադը։

Ըստ «news.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը