Լրահոս

09.11.2012 12:33


Պոլսահայերը բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն քուրդ հացադուլավոր բանտարկյալներին

Պոլսահայերը բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն քուրդ հացադուլավոր բանտարկյալներին

Մի խումբ պոլսահայեր բողոքի գործողություն են անցկացրել «Ակոս» թերթի խմբագրության մոտ՝ այն վայրում, որտեղ սպանվել էր Հրանտ Դինքը, և իրենց զորակցությունը հայտնել թուրքական բանտերում հացադուլ իրականացնող քրդերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika»–ն։

Ցուցարարները թուրքական կառավարությունից պահանջել են միջոցներ ձեռնարկել «մահացու հացադուլը» դադարեցնելու ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցներից Սայաթ Թեքիրը նշել է, թե քրդերի պահանջներն արդարացի են.

–Հատկապես մայրենի լեզվով կրթություն ստանալը կարևոր պահանջ է։ Կարծում եմ՝ հացի, ջրի նման կենսական է։ Մենք ցանկանում ենք, որ երկրում ռազմական մթնոլորտը դադարի, և խաղաղություն հաստատվի։

 Հիշեցնենք, որ երեկվանից քուրդ պատգամավորները ևս հացադուլ են սկսել՝ այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով քուրդ բանտարկյալների՝ շուրջ 2 ամիս շարունակվող հացադուլին։

Այս խորագրի վերջին նյութերը