Լրահոս

08.11.2012 11:03


Թբիլիսիում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել. Մետրոն գերծանրաբեռնված է

Թբիլիսիում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել. Մետրոն գերծանրաբեռնված է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում չորեքշաբթի օրը քաղաքային ավտոբուսների վարորդները գործադուլ են արել՝ պահանջելով մի քանի անգամ բարձրացնել իրենց աշխատավարձը, որն այս պահի դրությամբ կազմում է 300-350 դոլար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Վզգլյադը»։  

Նշենք, որ Թբիլիսիում վաղուց չկան տրոլեյբուսներ և տրամվայներ։ Հինգշաբթի գործադուլի պատճառով ծանրաբեռվածությամբ աշխատում են մետրոն և երթուղային տաքսիները։ Թբիլիսիի քաղաքացիները չեն թաքցնում իրենց վրդովմունքը։ «Ինչո՞ւ այս բոլոր գործադուլները տեղի չէին ունենում մինչև «Վրացական երազանքի» հաղթանակը։ Վախենո՞ւմ էին, որ նման ելույթների համար «Միասնական ազգային շարժումը» կձերբակալեր և կծեծեր»,–թերթի թղթակցին ասել է քաղաքի բնակչուհիներից մեկը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում գործադուլ են անում նաև Չիատուրայի հանքագործները, Փոթի նավահանգստի աշխատակիցները, իսկ փախստականները սկսել են ներխուժել դատարկ շինություններ։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել էր հատուկ ծառայություն՝ գործադուլների մասնակիցների պահանջները պարզելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը