Աշխարհ

05.10.2012 09:40


Էրդողան. «Մենք մտադիր չենք պատերազմել, բայց թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը»

Էրդողան. «Մենք մտադիր չենք պատերազմել, բայց թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայում մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, թե Թուրքիան չի պատրաստվում պատերազմել Սիրիայի հետ։ Միաժամանակ, Թուրքիայի առաջնորդն ավելացրել է.

–Բայց թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի խորհրդարանը Էրդողանի կառավարությանը մեկ տարի ժամկետով մանդատ է տրամադրել անդրսահմանային ռազմական գործողությունների անցկացման համար, ինչը նշանակում է, որ խորհրդարանը թույլատրել է գործողություններ սկսել, այդ թվում՝ նաև Սիրիայի դեմ։

Հոկտեմբերի 3-ին թուրք–սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով մի քանի թուրք էր մահացել, լրջորեն սրել է թուրք–սիրիական առանց այդ էլ ոչ բարիդրացիական հարաբերությունները:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ի միջադեպը միակը չէ.

–Սա առաջին հարձակումը չէր: Նախկինում նման 7 հարձակում է տեղի ունեցել, զոհեր չեն գրանցվել, և մենք համբերություն ենք դրսևորել: Սակայն վերջին դեպքը մենք չենք կարող դիտարկել որպես շարքային։

Այս խորագրի վերջին նյութերը