ՀՀ գլխավոր դատախազը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ:
Ըստ գործող օրենսդրության` պատգամավորը չի կարող գործում ներգրավվել որպես մեղադրյալ՝ առանց խորհրդարանի հավանության:
Ուշագրավ է, որ Բաղրամյան 26-ը սպասարկող կայքերն ու թերթերը դեռևս օրեր առաջ էին վստահորեն պնդում, որ Աղվան Հովսեփյանը հանդես կգա նման միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը այս տարվա մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

7or.am