Լրահոս

10.08.2012 14:24


Սերգեյ Մկրտչյանը՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նոր ղեկավար

Սերգեյ Մկրտչյանը՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նոր ղեկավար

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է  «Հանրապետական կուսակցություն» խմբակցության  նիստում միաձայն խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։

Հաղորդվում է, որ քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին:

Այս խորագրի վերջին նյութերը