Լրահոս

10.08.2012 12:18


Մի «Ճյուղի» պատմություն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում (ֆոտո)

Մի «Ճյուղի» պատմություն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում (ֆոտո)

Երեկ երեկոյան «7օր»–ը ահազանգ էր ստացել, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տարածքում ապօրինի ծառահատումներ են տեղի ունենում։ Այսօր առավոտյան մենք փորձեցինք ճշտել այդ տեղեկատվությունը. Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից տեղեկացրեցին, որ ծառահատման մասին տեղեկություն չունեն, բայց նշեցին, որ նման գործողությունների համար հիվանդանոցի տնօրինությունը պարտավոր է քաղաքապետարանին տեղյակ պահել ու համապատասխան թույլտվություն ստանալ։

Մենք զանգահարեցինք նաև հիվանդանոց, որի տնօրեն Հայկ Պետրոսյանը հերքեց ծառահատումների մասին տեղեկատվությունը, բայց հայտնեց, որ որոշակի չափով ճյուղահատում է կատարվում։

Կատարվածի իրական պատկերը հասկանալու համար մեր թղթակիցն այցելեց հիվանդանոց։ Տարեց մարդկանց մի խումբ տարբեր չափերի տերևաշատ ճյուղեր էր քարշ տալիս դեպի հիվանդանոցի՝ համապատսխան նշանակության համար նախատեսված տարածք։ Այդպիսով՝ որոշակի ճյուղահատում նկատվեց։ Սակայն պարզվում է, որ ճյուղ հասկացությունը շատ լայն բովանդակություն ունի. ճյուղ կա՝ ճյուղ է, ճյուղ էլ կա՝ մի մեծ գերան է։ «Ճյուղ» հասկացության ընկալման երկրորդ տարբերակի որոշակի օրինակը կարելի է նկատել մեր նկարահանած պատկերներից մեկի վրա։ Նկարում երևացող գերանը, մեղմ ասած, դժվար է ճյուղ անվանել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը