Լրահոս

08.08.2012 14:40


Էջմիածնում ու Մեծամորում առայժմ միայն քաղաքապետներն են առաջադրվել

Էջմիածնում ու Մեծամորում առայժմ միայն քաղաքապետներն են առաջադրվել

Էջմիածնում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է միայն քաղաքապետը` անկուսակցական Կարեն Գրիգորյանը։ Մեծամորում նույնպես առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու՝ քաղաքապետ,  ՀՀԿ անդամ Ռոբերտ Գրիգորյանը:

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ Էջմիածնի քաղաքապետն ինքնաառաջադրվել է, իսկ Մեծամորի քաղաքապետին առաջադրել է ՀՀԿ-ն:

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

Այս խորագրի վերջին նյութերը