«ՊԱԶ»–ի վարորդը դուռը չի փակել. ուղևորներից մեկն ընկել և մահացել է
Արմավիրի Արշալույս գյուղում այսօր առավոտյան «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը երթևեկելու ժամանակ չի փակել դուռը. 45-ամյա ուղևորուհի Մարինե Միրաբյանը վայր է ընկել, իսկ ավելի ուշ մահացել։
Վարորդը փախել է դեպքի վայրից։ Միրաբյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ավելի ուշ բերման է ենթարկվել ավտոբուսի վարորդը` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանը: