Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մասաչուսեթսում Արցախի անկախությունը սատարող բանաձևի ընդունմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունն արձագանքել է օգոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևին, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավար անկախությանը.
«Քաղաքական առանձին գործիչների կարծիքները, ինչպես նաև առանձին նահանգների բանաձևերը, ազդեցություն չեն ունենում Լեռնային Ղարաբաղի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման վրա: ԱՄՆ-ը, ինչպես և աշխարհի մյուս երկրների մեծամասնությունը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ հայ համայնքի ֆինանսական աջակցությունը վայելող ամերիկացի քաղաքական մի շարք գործիչներ գործում են՝ ելնելով սեփական շահերից: Մասաչուսեթսում ընդունված բանաձևը այդ ամենի հերթական օրինակն է»: