Լրահոս

07.08.2012 10:08


«Լոնդոն–2012». Չինաստանը շարունակում է գլխավորել մեդալների մրցաշարային աղյուսակը թիմային հաշվարկով

«Լոնդոն–2012».  Չինաստանը շարունակում է գլխավորել մեդալների մրցաշարային աղյուսակը թիմային հաշվարկով

Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերում Չինաստանի հավաքականը շարունակում է համառ պայքար մղել ԱՄՆ–ի ընտրանու դեմ։ Թիմային հաշվարկով չինացիների վաստակած մեդալների թիվը 64-ն է, որից 31-ը՝ ոսկի, 19-ը՝ արծաթ, 14-ը՝ բրոնզ։ Միացյալ Նահանգների թիմն իր հերթին ունի 63 մեդալ, որից 29-ը՝ ոսկի, 15-ը՝ արած, 19-ը՝ բրոնզ։

3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը շարունակում են մնալ անփոփոխ. դրանք զբաղեցնում են համապատասխանաբար Մեծ Բրիտանիան՝ 40 մեդալ, 18-ը՝ ոսկի, Հարավային Կորեան՝ 22 մեդալ,  11-ը՝ ոսկի և Ֆրանսիան՝ 26 մեդալ, 8-ը՝ ոսկի։

Նշենք, որ լավագույն հնգյակին է մոտեցել Ռուսաստանի Դաշնության հավաքականը, որը վաստակել է 42 մեդալ, սակայն դրանցից միայն 7-ն է ոսկի։

Հայաստանը՝ վաստակած մեկ բրոնզե ու մեկ արծաթե մեդալով, 43-րդ տեղից տեղափոխվել է 47-րդ հորիզոնական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը